Վրաստանի նախագահը ներում է շնորհել ընդդիմադիր Նիկա Գվարամիային

Վրաստան - Նիկա Գվարամիան դուրս է գալիս բանտից, 22-ը հունիսի, 2023թ.

Վրաստանի նախագահը ներում է շնորհել «Մթավարի Արխի» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիային։

Ընդդիմադիր գործիչը 2020 թվականի մայիսին 3․5 տարվա ազատազրկման է դատապարտվել կոռուպցիայի մեղադրանքով։

Հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունները և ընդդիմադիր քաղաքական գործիչները Գվարամիայի գործը համարում են քաղաքական հետապնդում:

Նիկա Գվարամիան նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ամենահայտնի աջակիցներից է, նաև Սաակաշվիլիի շահերն էր ներկայացնում դատարանում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաց ընդդիմադիր Նիկա Գվարամիան դատապարտվեց 3,5 տարվա ազատազրկման