Մատչելիության հղումներ

Վրաց ընդդիմադիր Նիկա Գվարամիան կմնա կալանքի տակ


Թբիլիսիի դատարանը մերժել է ընդդիմադիր Նիկա Գվարամիայի բողոքը՝ խափանման միջոց կալանքը փոխելու վերաբյալ։

Դատարանն անփոփոխ է թողել նրա ազատազրկման վճիռը։

«Մթավարի արխի» ընդդիմադիր հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան երեքուկես տարվա ազատազրկման է դատապարտվել անցած մայիսին՝ մեղավոր ճանաչվելով կոռուպցիոն գործարքում ներգրավված լինելու համար։

Վրացական դատախազության պնդմամբ, 2019 թվականի փետրվարին այն ժամանակ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցնող Գվարամիան ընկերության հաշվին 76 հազար եվրո արժողությամբ Porsche Macan S ավտոմեքենա է ձեռք բերել, որը, սակայն, սպասարկել է բացառապես տնօրենին և նրա ընտանիքի անդամներին։

Ընդդիմադիր գործիչը պնդում է, որ իր դեմ հարուցված քրեական գործը քաղաքական դրդապատճառներ ունի և մտադիր է բողոք ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Գվարամիան նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ամենահայտնի աջակիցներից մեկն է, նաև Սաակաշվիլիի շահերն էր ներկայացնում դատարանում՝ անցած ամիսներին տեղի ունեցած դատավարության ընթացքում։

XS
SM
MD
LG