Միացյալ Նահանգների երկու ազդեցիկ սենատորներ ներկայացրել են երկկուսակցական բանաձևի նախագիծ, որը զգուշացնում է Ռուսաստանին, որ եթե միջուկային զենք օգտագործի Ուկրաինայում, դա կդիտվի որպես հարձակում ՆԱՏՕ-ի վրա:
Նման սցենարը կարող է հանգեցնել ԱՄՆ-ի միջամտության հակամարտությանը։
Հանրապետական Լինդսի Գրեմը և դեմոկրատ Ռիչարդ Բլումենթալը նախագիծը ներկայացրել են ի պատասխան ռուսական մարտավարական միջուկային զենքի Բելառուս փոխանցմանը։
Խորհրդային Միության փլուզումից հետո սա առաջին դեպքն է, երբ ռուսական միջուկային մարտագլխիկները տեղակայվում են երկրի սահմաններից դուրս։
Օրենսդիրների կարծիքով՝ այդ քայլը լուրջ վտանգ է ներկայացնում գլոբալ անվտանգության համար՝ Ուկրաինայի պատերազմի պայմաններում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Մենք չենք համաձայնի սառեցված հակամարտությանը. ԶելենսկիՋո Բայդենը «իրական» է համարում Կրեմլի կողմից մարտավարական միջուկային զենք կիրառելու վտանգըՄիջուկային զենքի փոխադրումը Բելառուս նախազգուշացում է Արևմուտքին. Պուտին