Հունիսի 22-ի ժամը 12:50-ից 22։45-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք, հաղորդում է Պաշտպանության բանակը։
Ադրբեջանը Մարտակերտի շրջանի ուղղությամբ հրադադարը խախտել էր նաև երեկ ժամը 13:00-ի սահմաններում, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող Մհեր Կամոյի Հակոբյանը։
Ստեփանակերտը հայտնում է, որ ՊԲ կողմից իբրև թե իրականացվող ինժեներական աշխատանքները խափանելու մասին հերթական կեղծ հաղորդագրությունը տարածելուց հետո ադրբեջանական կողմը հունիսի 22-ի ժամը 13։40-ից ժամը 14։20-ն ընկած ժամանակահատվածում Ճարտար համայնքի հատվածում հրաձգային զենքից կրակել է գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Այսօր ժամը 09։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունն էլ հաղորդում է երեկ Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի բնակելի տներից մեկի ուղղությամբ ադրբեջանական դիրքից արձակված կրակահերթի մասին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանական դիրքից կրակել են Ճանկաթաղի բնակելի տան ուղղությամբ. Արցախի ՆԳՆ