Հունիսի 22-ին Եվրահանձնաժողովը բանավոր զեկույց է ներկայացնելու Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի բարեփոխումների առաջընթացի վերաբերյալ։
Անցած տարի Ուկրաինան և Մոլդովան Եվրամիությանը անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ են ստացել, իսկ Վրաստանին բարեփոխումների առաջնահերթության 12 պահանջ էր ներկայացվել։
Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ շնորհելու հարցով պաշտոնական զեկույցը Եվրահանձնաժողովը ներկայացնելու է գալիք հոկտեմբերին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թբիլիսին դրական զարգացում է ակնկալում ԵՄ-ին անդամակցելու հարցում