Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ավարտել և ծանր հանցագործությունների դատարան է փոխանցել «հայկական դիվերսիոն խմբի»՝ Հարություն Հովագիմյանի և Կարեն Ղազարյանի գործը:
Գլխավոր դատախազության փոխանցմամբ, երկու հայ զինծառայողները մեդադրվում են հրազենի մաքսանենգության, ահաբեկչության, ազգային, ռասայական, սոցիալական և կրոնական ատելություն հրահրելու Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու հոդվածներով:
Հարություն Հովագիմյանն ու Կարեն Ղազարյանն անհետացել էին մայիս 26-ին՝ բեռնատար մեքենայով սնունդ ու ջուր մարտական հենակետեր փոխադրելու ժամանակ:
Հայաստանի քննչական կոմիտեն հայտարարել է, որ ադրբեջանական զինված խումբը հատել է Հայաստանի սահմանը և առևանգել զինծառայողներին։
Երևանում ենթադրում են, որ ադրբեջանցիներն առևանգել են երկու հայ զինծառայողներին Հայաստանում ավելի վաղ ձերբակալված և վերջերս ազատազրկման դատապարտված ադրբեջանցի երկու զինծառայողների հետ հետագայում փոխանակելու ակնկալիքով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը հայտարարում է հայ զինվորների առևանգման մասին, Բաքուն ահաբեկչության հոդվածով քրգործ է հարուցել նրանց դեմ