Ընդդիմադիր Հանրապետականի փոխնախագահ Արմեն Աշոտյանին կալանավորելուց չորս օր անց Քննչական կոմիտեն այսօր հաղորդեց նրան առնչվող մեկ այլ քրեական գործի մասին։ Այս դրվագում ներգրավված են նաև հանրապետական այլ նախկին պաշտոնյաներ՝ մասնավորապես, 2011-ից 2018-ը Պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արման Սահակյանը և նախին պատգամավոր Կարեն Ավագյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՊԲՀ հիմնադրամում չարաշահումների գործով տվյալներ են ստացվել այլ դեպքի մասին ևս, նոր գործ է հարուցվել. ՔԿԻրավապահները նրանց դեռ մեղադրանք չեն առաջադրել։ Ուստի առայժմ պարզ չէ, թե նման զարգացման դեպքում արդյո՞ք Սահակյանն ու Ավագյանը կկալանավորվեն։
Քննչականը հաղորդում է, որ Արման Սահակյանը, այդ ժամանակ կրթության նախարար Արմեն Աշոտյանը և Կարեն Ավագյանը չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը՝ Սահակյանի օգնականի, Աշոտյանի վարորդի կնոջ և Ավագյանի կնոջ անվամբ հիմնված ընկերության միջոցով դեռ 2015-ին մոտ 200 միլիոն դրամով գնել են Զեյթունում գտնվող դպրոցներից մեկը, ապա 2018 թվականին դպրոցը ավելի թանկ՝ 240 միլիոն դրամով վաճառել այդ ժամանակ տրանսպորտի և կապի փոխնախարար Հրանտ Բեգլարյանին պատկանող ընկերությանը: Այլ մանրամասներ իրավապահները չեն հաղորդում։
Արման Սահակյանի ու Կարեն Ավագյանի հետ կապ հաստատել չի հաջողվում։ «Ազատությանը» մեկնաբանություն չի տալիս նաև Աշոտյանի փաստաբանը։
Փոխարենը փաստաբան Տիգրան Աթանեսյանն այսօր ֆեյսբուքում հերքել է Աշոտյանի մասնակցությունը այս դրվագին՝ գրելով. - «Ինչպես հասցրել եմ ճշտել, այդ իբր հանցագործության արդյունքում պետությունը ստացել է շուրջ 600 հազար դոլարի եկամուտ: Կամ Արմեն Աշոտյանի մոտ հանցանք կատարելը չի ստացվում, կամ քննչական կոմիտեի մոտ՝ դրանց բացահայտելը, երրորդ տարբերակ արդեն չի մնում»։
Քրեական գործը հարուցվել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելոիւ հոդվածներով։ Այլ մանրամասներ իրավապահները չեն հաղորդում։
Արման Սահակյանի ու Կարեն Ավագյանի հետ կապ հաստատվել չի հաջողվում, «Ազատությանը» մեկնաբանություն չի տալիս նաև Աշոտյանի փաստաբանը։
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած կուսակցությունից դեռ օրեր առաջ են պնդել՝ իշխանության կոշտ քննադատ հանրապետականների դեմ քրեական հետապնդումները քաղաքական են։ Երբ դատարանը հրապարակում էր Աշոտյանին կալանավորելու որոշումը, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց՝ հետապնդումները սկսվեցին, երբ իրենք քննադատեցին Արցախի հարցով իշխանության վարած քաղաքականությունը. - «Չբացահայտել այն հանցագործությունները, որ տեղի են ունենում մեր Հայաստանի ողջ ժողովրդի հետ և Հայաստանի և Արցախի ճակատագրի հետ։ Նա անդադար դրա մասին խոսում էր, և կարծում եմ, խնդրին պետք է նայենք հենց այդ տեսանկյունից։ Վստահաբար սխալվել են, որովհետև կան մարդիկ, որոնց խոսքը նման ձևով չես լռեցնի։ Եվ Արմեն Աշոտյանը այդ առումով պատկանում է հենց այդ մարդկանց դասին»։
Նախկին իշխող կուսակցությունից դեռ օրեր առաջ են հայտարարել, թե հանրապետականների դեմ քրեական հետապնդումները քաղաքական են։ Օրեր առաջ, երբ դատարանը հրապարակում էր Աշոտյանին կալանավորելու որոշումը, բակում հավաքված հանրապետականները պնդում էին, թե իշխանության խիստ քննադատին կալավորելու որոշումը քաղաքական է։
Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի խոսքով, հետապնդումները սկսվեցին, երբ իրենք քննադատեցին Արցախի հարցով իշխանության վարած քաղաքականությունը. - «Չբացահայտել այն հանցագործությունները, որ տեղի են ունենում մեր Հայաստանի ողջ ժողովրդի հետ և Հայաստանի և Արցախի ճակատագրի հետ։ Նա անդադար դրա մասին խոսում էր, և կարծում եմ, խնդրին պետք է նայենք հենց այդ տեսանկյունից։ Վստահաբար սխալվել են, որովհետև կան մարդիկ, որոնց խոսքը նման ձևով չես լռեցնի։ Արմեն Աշոտյանը այդ առումով պատկանում է հենց այդ մարդկանց դասին»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Դատարանը երկու ամսով կալանավորեց Աշոտյանին. փաստաբանն ասաց՝ որոշումը բողոքարկելու ենԱրմեն Աշոտյանը ձերբակալվել է խափանման միջոցի պայմանները խախտելու համար. ՔԿԱնցած շաբաթվանից բանտում գտնվող Աշոտյանը արդեն իսկ մեղադրվում է փողերի լվացումը, վստահված գույքը հափշտակելը, պաշտոնեական լիազորություններն անցնելը կազմակերպելու համար։ Մեղքը չի ընդունում ու դեռ անցած նոյեմբերին է «Ազատության» հետ զրույցում շինծու որակել մեղադրանքը։
Այս մի գործն առնչվում է տարիներ առաջ Երևանի պետական բժշկական համալսարանի հանգստյան տների գործարքին։ Իրավապահները պնդում են, որ անօրինական այս գործարքով համալսարանին պատճառվել է մոտ 40 միլիոն դրամի վնաս։ Այս դրվագից բացի, ըստ մեղադրանքի, Աշոտյանը կազմակերպել է ավելի քան 185 միլիոն դրամի հափշտակությունը։
«Բժշկական համալսարանն իր սեփական միջոցներով, իր արհմիության սեփական միջոցներով ձեռք է բերել անշարժ գույք, որը իրենք կարծում են, որ անգամ ձեռքբերման պահին իբր թանկ է արվել, բայց իրենք են տվել փորձաքննության, այսինքն՝ ալտերնատիվ փորձաքննություն չկա, և այդտեղ ակնհայտ է, որ վիճարկելու լիքը տեղ կա վիճելի: Այդ գույքը հիմա ավելի թանկ արժե: Փորձում են ռեպուտացիոն վնաս հասցնել, օգուտը քաղաքական մրցակիցներին վարկաբեկելն է, եթե ստացվի, նստացնելը, դատելը, եթե չէ, մաքսիմալ ցեխոտելը», - ասել էր Աշոտյանը:
Փաստաբան Տիգրան Աթանեսյանն իր այսօրվա գրառման մեջ նաև հերքում է առհասարակ հանցագործության դրվագը. - «Արմեն Աշոտյանը, որպես կրթության և գիտության նախարար, չի ունեցել պաշտոնեական լիազորություն անշարժ գույքի ձեռքբերման հարցում թե՛ բժշկական համալսարանի, թե՛ արհկոմի մասով, հետևաբար նա չէր կարող դրանք չարաշահել։ Եթե դրամական գումարը պայմանագրի հիման վրա դառնում է անշարժ գույք, որը մինչ օրս առկա է և պատկանում է նույն սեփականատերերին, ապա գույքի վատնում, այն է՝ անդառնալի կորուստ, առկա չէ և չի կարող առկա լինել»։
Նուբարաշենի բանտում պահվող նախկին բարձրաստիճան պաշտոնյան քրեական գործի և կալանավորման շուրջ մտահոգություններն ու դիրքորոշումը երեկ փոխանցել է իրեն այցելած Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներին։ Առանձնազրույցի ընթացքում նրանք տեղում ծանոթացել են Աշոտյանի առողջական վիճակին և պահման պայմաններին։ Ընդդիմադիր գործիչը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի վերաբերմունքից, ինչպես նաև պահման պայմաններից չի բողոքել։ Պաշտպանի գրասենյակից փոխանցում են, որ պարզաբանումներ ներկայացնելու պահանջով կդիմեն դատախազություն։