«Արևմուտքը ՀԱՊԿ-ը դիտարկում է որպես սպառնալիք միջազգային ասպարեզում իր գերակայությանը և դրա պատճառով փորձում է պառակտում մտցնել կազմակերպության շարքերում», - այսօր Մինսկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք տեսնում ենք Արևմուտքի ագրեսիվ, հուսահատ քայլերը, որոնց նպատակն է պառակտում մտցնել ինչպես ՀԱՊԿ-ի, այնպես էլ Համագործակցության շանհայան կազմակերպության և BRICS-ի շարքերը։ ՀԱՊԿ անդամների միջև սեպ խրելու նպատակով Արևմուտքը դիմում է կեղտոտ մեթոդների», - պնդել է ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Լուկաշենկո․ ՀԱՊԿ-ից Հայաստանի դժգոհությունները հիմնավոր ենՄինսկում հանդիպում են ՀԱՊԿ ԱԳ նախարարները