Հունիսի 19-ի ժամը 11:05-ից հունիսի 20-ի ժամը 07։55- ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու, Շուշիի և Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք, հաղորդում է Պաշտպանության բանակը՝ նշելով՝ հայկական կողմը կորուստներ չունի։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ըստ հաղորդման՝ հունիսի 20-ի ժամը 09։15-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
Բաքուն դեռ չի արձագանքել հաղորդմանը։
Այսօր նաև Հայաստանի ռազմական գերատեսչությունն է հաղորդել հրադադարի խախտման մասին՝ նշելով, որ ժամը 00:20 Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակել են Կախակնի հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է գնդակոծության մասին հաղորդումը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կեսգիշերին ադրբեջանական զինուժը կրակ է բացել Կախակնի հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ