Այսօր ժամը 00:20 Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կախակնի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է Հայաստանի Պաշտպանության նախարարությունը:
Հայկական կողմում տուժածներ չկան, ասված է հաղորդագրությունում:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքում է գնդակոծության մասին հաղորդումը: