Ավերակներ և զոհված ռուս զինվորականներ. Ուկրաինայի հակահարձակման առաջին օրերը
Ուկրաինացի զինվորն ուղղում է ազգային դրոշը, որը ծածանվում էր Դոնեցկի Բլահոդատնե գյուղի մշակույթի տան շենքից։ Գյուղն առաջիններից էր, որը վերստին անցավ Կիևի հսկողության տակ՝ հակահարձակման սկզբում։
Բլահոդատնեի մշակույթի տան գրադարանն է. Ուկրաինացի բանաստեղծ, գրող և քաղաքական գործիչ Տարաս Շևչենկոյի դիմանկարը վնասվել է փամփուշտներից։
Մշակույթի տունը դարձել էր լարված մարտերի «թատերաբեմ»:
Ուկրաինացի զինվորը շրջում է Բլահոդատնեի մշակույթի տան փլատակների միջով:
Ըստ ուկրաինացի զինվորների՝ «ռուսները համառ դիմադրություն են ցույց տվել։ Երկու կողմն էլ շատ զոհ է տվել»:
Բլահոդատնեի ազատագրման ժամանակ ուկրաինական ուժերը 6 ռուս զինվոր են գերեվարել։
Գրաֆիտի Բլահոդատնեում՝ «Այստեղ մարդիկ են ապրում»:
Ուկրաինացի զինվորականների տվյալներով՝ գյուղում մնացել է ընդամենը երկու բնակիչ։
Ուկրաինացի զինվորը նայում է ռուսական զրահափոխադրիչի մնացորդներին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստացել է, որ Ուկրաինան կվերագրավվի իր ամբողջ տարածքը, քանի որ Կիևը շարունակում է տարածքների «ապաօկուպացիոն քայլերը»։