Հունիսի 19-ին՝ ժամը 13:25-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, քիչ առաջ տարածած հաղորդագրությամբ, պնդում է, որ հայկական զինուժն է այսօր ժամը 13:35-ի սահմաններում գնդակոծել «Նախիջևանի Սարդարակի շրջանի Հեյդարաբադ բնակավայրի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը»։
Այսօր առավոտյան ևս Երևանը հաղորդեց, որ ադրբեջանական կողմը գիշերը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակել է Սոթքի և Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ։ Բաքուն «կտրականապես» հերքեց Երևանի հաղորդումը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը ադրբեջանական կողմին մեղադրում է Սոթքի և Երասխի դիրքերի ուղղությամբ կրակելու համար, Բաքուն հերքում է