Մոսկվայի կողմից նշանակված Խերսոնի կառավարության ղեկավար Անդրեյ Ալեքսեենկոն հայտնել է, որ Կախովկայա հիդրոէլեկտրակայանի ամբարտակի փլուզումից հետո առաջացած ջրհեղեղի հետևանքով 35 մարդ է մահացել։
Ավելի վաղ Ալեքսեենկոն խոսել էր Ռուսաստանի կողմից վերահսկվող Խերսոնի շրջանում 29 զոհի մասին։
Երեկ Ուկրաինայի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ Կախովկայա ՀԷԿ-ում տեղի ունեցածի հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի, 31 մարդ դեռ անհետ կորած է համարվում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պայթյուն Կախովկա ՀԷԿ-ում․ Ուկրաինայից և Ռուսաստանից փոխադարձ մեղադրանքներ են հնչում ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիևը և Մոսկվան միմյանց են մեղադրում Կախովկայի ՀԷԿ-ի պայթեցման համար