Ադրբեջանական զինուժը կրակել է Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Հայաստանի ԶՈՒ զինծառայողները դիրքերում, արխիվ

Այսօր ժամը18:40 Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության լրատվականը:

Հայկական կողմում տուժածներ չկան:

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հերքում է այս հաղորդումը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը օրվա ընթացքում մի քանի հաղորդագրություն է տարածել հայկական կողմից իբր գնդակոծությունների մասին, որոնք Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է: Բաքվի մի հաղորդագրություն էլ հերքել է Արցախի Պաշտպանության բանակը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Երևանը և Ստեփանակերտը հերքում են Բաքվի հերթական հաղորդագրություններըԲաքուն շարունակում է հաղորդել «կրակոցների» մասին, Երևանը հերքում է, Արցախի լիակատար շրջափակման երրորդ օրն է