Մատչելիության հղումներ

Երևանը և Ստեփանակերտը հերքում են Բաքվի հերթական հաղորդագրությունները


Հայաստանի պաշտպանության նախարարությունը և Արցախի Պաշտպանության բանակը հերքում են Ադրբեջանի պաշտպանության նախարարության հերթական հաղորդագրությունները:

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 16-ին կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը», - ասված է Հայաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

Հայաստանը ՊՆ-ն ընդգծում է՝ «Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկատվական հիմք է ստեղծում հերթական սադրանքի համար` օրվա ընթացքում տարածելով երրորդ ապատեղեկատվությունը»:

«Ադրբեջանի ՊՆ-ը հերթական ապատեղեկատվությունն է տարածել' հայտարարելով Ասկերանի շրջանում հունիսի17-ին իր կողմից իբրև թե խափանված և ՊԲ կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն հերթական անգամ խեղաթյուրում է իրականությունը` փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադարի խախտման պարբերաբար արձանագրվող դեպքերը», - ասված է Արցախի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG