Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե Բելառուսի տարածք մարտավարական նշանակության միջուկային զենքի փոխադրումը նախազգուշացում է Արևմուտքին, որը սատարում և զինում է Ուկրաինային:
Այդ մասին Պուտինն ասել է նախօրեին՝ ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովում:
Նա նշել է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանն առաջին անգամ է միջուկային զենք փոխադրում երկրի սահմաններից դուրս:
Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը հայտնել է, թե այսօրվա դրությամբ ոչինչ չի վկայում այն մասին, որ Ռուսաստանը մտադիր է միջուկային զենք կիրառել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լուկաշենկոն Բելառուսում միջուկային զենք տեղադրելու որոշման մանրամասներ է պատմել