Նուբարաշենի աղբավայրում հրդեհը մարվել է

Հրդեհը Նուբարաշենի աղբավայրում, 13-ը հունիսի, 2023թ.

Երեկ երեկոյան մարվել է հրդեհը Նուբարաշենի աղբավայրում, հաղորդում է Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն՝ հրդեհը, որի մասին ահազանգը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ստացվել էր հունիսի լույս 13-ի գիշերը, հրշեջ-փրկարարները մեկուսացրել են հունիսի 15-ին, մարել՝ ուրբաթ օրը ժամը 18-ի սահմաններում:

1 հեկտար տարածքում այրվել է շինարարական աղբ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կրկին հրդեհ Նուբարաշենի աղբավայրում 10 օր ծխացող Նուբարաշենի աղբավայրը արտակարգ իրավիճակ չհամարվեցՄասնագետներն արձանագրել են՝ Նուբարաշենի հրդեհից երկու օր անց արդեն գրանցվել է օդում աղտոտիչների ամենաբարձր մակարդակը