Մատչելիության հղումներ

Կրկին հրդեհ Նուբարաշենի աղբավայրում


Լուսանկարը՝ ՆԳՆ Փրկարար ծառայության
Լուսանկարը՝ ՆԳՆ Փրկարար ծառայության

Նուբարաշենի աղբավայրում կրկին հրդեհ է բռնկվել, տեղեկացնում է Փրկարար ծառայությունը։

Ըստ ծառայության՝ լուսադեմին ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի աղբավայր չհասած՝ ավտոշուկայի մոտակայքում, հրդեհ է բռնկվել։ Փրկարարները, սակայն, պարզել են, որ հրդեհը Նուբարաշենի աղբավայրում է։

ՓԾ-ն նշում է, որ հայտարարվել է հրդեհի բարդության «1 Բիս» աստիճան․ հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվում։

Աղբավայրում հրդեհ էր բռնկվել նաև մայիսի 18-ին, որը հնարավոր եղավ հանգցնել դեպքից միայն 10 օր անց։ Ավելի քան 50 հեկտար տարածքով այս աղբավայրի գրեթե կեսը՝ շուրջ 20 հեկտարն այրվեց։ Այն ժամանակ թեև մասնագետներն ահազանգում էին, որ հրդեհից երկու օր անց արդեն օդում գրանցվել է աղտոտիչների ամենաբարձր մակարդակը, սակայն պատկան մարմիններն այդպես էլ արտակարգ իրավիճակ չհայտարարեցին։

Նուբարաշենի աղբավայրում տարեկան 300 հազար տոննա թափոն է կուտակվում, աղբն այստեղ չի տեսակավորվում ավելի քան կես դար։ Ներկա ու նախկին իշխանությունները խոստումներ են տվել, թե այս մեկը կփակեն ու նորը կկառուցեն։ Թե երբ, հստակություն չկա։

XS
SM
MD
LG