Պաշտոնական Մոսկվան հայտարարում է Վրաստանի հետ սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի ռուսական հատվածի վերակառուցման ավարտի մասին։
Տրանսպորտի ոլորտում վերահսկողություն իրականացնող դաշնային գործակալության՝ «Ռոստրանսնադզոր»-ի տեղեկություններով, վերակառուցման ավարտից հետո Վերին Լարսի անցակետում ընդհանուր առմամբ 39 գիծ է աշխատելու, որոնցից 15-ը նախատեսված են լինելու բեռնատար ավտոմեքենաների համար։
Գերատեսչության պնդմամբ՝ իրականացված փոփոխությունների շնորհիվ անցակետն օրական 1500 բեռնատար կկարողանա սպասարկել՝ ներկայիս 1200-ի փոխարեն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վերին Լարսի երթևեկելի նոր գոտիների վերակառուցումը նախատեսված է ավարտել մինչև հունիսի 15-ը․ Միշուստին