ԱՄՆ-ը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակով

ԱՄՆ Պետական դեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլեր, Վաշինգտոն, արխիվ

Միացյալ Նահանգները մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակով: Այդ մասին հունիսի 15-ին ասել է Պետական դեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը:

«Մենք շարունակում ենք կոչ անել երկու կողմերին աշխատել միասին՝ հաղթահարելու մնացած տարաձայնությունները։ Ընդհանուր առմամբ, մենք հավատում ենք, որ կա [խաղաղության] համաձայնագիրը կնքելու հնարավորություն», - ասել Միլլերը:

Նրա խոսքով, Վաշինգտոնն անհամբեր սպասում է երկու կողմերի հետ հանդիպմանը, որը թույլ կտա առաջ շարժվել խաղաղության գործընթացում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վիրավորված ԱԱԾ սահմանապահի վիճակը գնահատվում է կայուն ծանր. իրադրությունն առաջնագծում հարաբերական կայուն էԵրասխ են այցելել դեսպաններ, ռազմական կցորդներ. գործարանի աշխատակիցները, սակայն, այցից որևէ ազդեցություն չեն ակնկալում