Խորվաթիայի գործադիրը հավանություն է տվել Հոլոդոմորը ցեղասպանություն ճանաչելու օրենսդիրի բանաձևին

«Նրանք գնում էին Խարկով հացի համար» լուսանկարը «գաղտնազերծված հիշողություն» ցուցահանդեսից, արխիվ, արխիվ, Կիև, 2006թ.

Խորվաթիայի կառավարությունը հավանություն է տվել խորհրդարանի՝ Սաբորի ընդունած բանաձևին, որով 1932-1933 թվականներին Ուկրաինայում զանգվածային սովամահությունը՝ Հոլոդոմորը, ճանաչվել է ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն:

«Մենք սատարում ենք նախաձեռնությանը, որով հանդես են եկել խորհրդարանական խմբակցությունները»,- հայտարարել է Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչն, որը ժամանակին ղեկավարել է Ուկրաինայի հետ համագործակցության Եվրախորհրդարանի հանձնաժողովը:

Բանաձևում Հոլոդոմորի համար պատասխանատվությունը դրվում է այն ժամանակաշրջանի խորհրդային ղեկավարության վրա:

Նախագիծը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Խորվաթական դեմոկրատական համագործակցություն» իշխող կուսակցությունը:

Ռուսաստանը կտրականապես հերքում է Ուկրաինայում սովամահություն միտումնավոր կազմակերպելու մեղադրանքը, պնդելով, թե անցած դարի 1930-ականներին սովամահություն է եղել ոչ միայն Ուկրաինայում, այլև Ռուսաստանում և ԽՍՀՄ մի շարք այլ շրջաններում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրախորհրդարանը Հոլոդոմորը ճանաչել է ցեղասպանություն ուկրաինական ժողովրդի նկատմամբ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բունդեսթագը ցեղասպանություն է ճանաչել Ուկրաինայի Հոլոդոմորը