Հայ-ադրբեջանական սահմանին աճող լարվածությանն այսօր անդրադարձել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Նա Թվիթերում, մասնավորապես գրել է, որ Եվրամիությունն ուշադրությամբ հետևում է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին։
«Պետք է դադարեցնել կրակոցները բոլոր հատվածներում։ Կարևոր է պահպանել հանդիպումների դրական դինամիկան և բանակցությունների սեղանի շուրջ հասնել այնպիսի արդյունքների, որից կշահեն Հայաստանն, Ադրբեջանն ու ողջ տարածաշրջանը», - գրել է Կլաարը։
The 🇪🇺is following closely developments in the region. The shooting in all areas needs to stop. It is essential to keep up the positive momentum of successive meetings and achieve results at the negotiating table that will benefit 🇦🇲, 🇦🇿, and the entire region.
— Toivo Klaar (@ToivoKlaar) June 14, 2023
Հայաստանի պաշտպանության նախարարությունն այսօր երկու հաղորդագրություններով տեղեկացրել է ադրբեջանական կողմից նախ Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի, ապա՝ հայկական դիրքերի ուղղությամբ կրակոցների մասին: Վիրավորվել են գործրանի կառուցման աշխատանքներում ներգրավված երկու Հնդկաստանի քաղաքացիներ:
Երեկ նույնպես գործարանի ուղղությամբ կրակոցներ են եղել, տարածքում մեքենաներ են վնասվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երասխում գործարանի ուղղությամբ ադրբեջանական երեկվա կրակոցների դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվելԵրևանն անցած շաբաթ հայղորդեց, որ Արարատի մարզի Երասխ գյուղում կառուցվում է մետալուրգիական գործարան, որտեղ կվերամշակվեն և կարտադրվեն սև մետաղներ, ամրաններ, անկյունակներ և խողովակներ։ Գործարանը կառուցվում է Նախիջևանի սահմանից 800 մետրի վրա՝ Երասխ գյուղի Բարեկամության փողոցում։ Բաքուն դատապարտել է Երևանի այս ծրագիրը՝ պնդելով, որ «առանց այդ գործունեությունը Բաքվի հետ համաձայնեցնելու», Հայաստանը խախտում է միջազգային բնապահպանական չափանիշները։