Թուրքիան ավարտել է «Բայրաքթար» հարվածային անօդաչուների մատակարարումը Քուվեյթին

BAYRAKTAR TB2, արխիվ

Թուրքական Baykar ընկերությունը հայտնում է, որ ավարտել է Քուվեյթին Bayraktar TB2 հարվածային անօդաչու թռչող սարքերի մատակարարումը։

Հաղորդագրությունում նշված է, որ մրցույցին մասնակցում էին նաև ամերիկյան և եվրոպական ընկերություններ, բայց Քուվեյթը նախապատվությունը տվել է թուրքական ընկերությանը։

Քուվեթի իշխանությունները հայտնել են, որ գործարքի գինը կազմել է 367 միլիոն դոլար։

Baykar-ը անօդաչուներ է վաճառել երեք տասնյակ երկրների։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Baykar ընկերությունը 1 մլրդ 180 մլն դոլարի դրոններ է վաճառել 2022-ին