Ադրբեջանցիները կրակ են բացել Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի վրա, 2 օտարերկրացի է վիրավորվել. ՀՀ ՊՆ

Հայաստանի ԶՈՒ զինծառայողը սահմանին մարտական դիրքում, արխիվային լուսանկար

Ադրբեջանի զինուժն այսօր ժամը 11:45-ի սահմաններում կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել օտարերկրյա երկու քաղաքացի, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

Ըստ հաղորդագրության, դրանից 10-15 րոպե առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն էր տարածել, թե իբր Հայաստանի Զինված ուժերը կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ «ստեղծելով տեղեկատվական հիմք» հետագա գործողությունների համար:

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունն այդ հաղորդագրությունում պնդել էր, թե այսօր ժամը 10-ից հայկական Զինված ուժերի ստորաբաժանումներն ինտենսիվ կրակ են բացել Նախիջևանի Հեյդարաբադ բնակավայրի մոտ ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, «ադրբեջանական բանակի ստորաբաժանումները պատասխան գործողությունների են դիմում»։

Նախօրեին ևս սահմանի տվյալ հատվածում կրակոցներ էին հնչել, վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա և այլ օբյեկտ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա. ՊՆԱդրբեջանը արհամարհանք է ցուցաբերում ՀՀ ճանաչված սահմանների, մարդու և միջազգային իրավունքի նկատմամբ. ԱԳՆԱդրբեջանի զինուժը կրակել է Երասխի հատվածում տեղակայված դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Նախիջևանի սահմանից 800 մետրի վրա՝ Երասխ գյուղի Բարեկամության փողոցում մետալուրգիական գործարանի շինարարություն է սկսվել, և սա «խիստ անհանգստացրել է» Ադրբեջանի բնապահպանության նախարարությանը։ Բաքուն պնդել էր, թե «առանց այդ գործունեությունը Ադրբեջանի հետ համաձայնեցնելու» Հայաստանը խախտում է միջազգային բնապահպանական չափանիշները։