«Զանգեզուրյան միջանցքի բացումն անխուսափելի է»․ Ալիև

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Էրդողան և Իլհամ Ալիև, արխիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պնդմամբ՝ «Զանգեզուրի միջանցքի բացումն անխուսափելի է»:

«Ամեն անգամ, երբ մենք հանդիպում ենք [Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ], մենք տրանսպորտային հարցեր ենք քննարկում։ Ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում Միջին միջանցքի նշանակությունն է'լ ավելի է մեծանում։ Կասպից ծովով, ապա Ադրբեջանի տարածքով բեռների ծավալը տարեցտարի ավելանում է և կավելանա։ Ուստի մենք Ադրբեջանում ընդլայնում ենք մեր տրանսպորտային և լոգիստիկ հնարավորությունները», - հայտարարել է Ալիևը Բաքվում թուրք գործընկերոջ հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսին:

Ադրբեջանի առաջնորդը շեշտել է՝ Ռեջեփ Էրդողանի հետ քննարկել են նաև «Զանգեզուրյան միջանցքի» շուտափույթ բացումը։

«Զանգեզուրյան միջանցքի բացումն անխուսափելի է, որքան արագ այն բացվի, այնքան՝ լավ։ Ամեն դեպքում, մենք մեր ջանքերն այդ ուղղությամբ կավելացնենք։ Այս միջանցքի բացումը նոր հնարավորություններ կստեղծի բոլոր երկրների համար և դրական ազդեցություն կունենա տարածաշրջանում գործարար համագործակցության վրա», - համոզմունք է հայտնել Իլհամ Ալիևը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Տարածաշրջանային ապաշրջափակման եռակողմ խմբի վերջի նիստին շոշափելի առաջընթաց է նկատվել. ՓաշինյանԵրևանը կառուցողական է համարում երեկ Մոսկվայում փոխվարչապետերի աշխատանքային խմբի նիստըՀայաստանը չի պատրաստվում քննարկել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարց. Մհեր ԳրիգորյանՓաշինյան-Ալիև բանավեճ՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում