Ադրբեջանական կողմի խնդրանքով՝ մյուս շաբաթ Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է, տեղեկացնում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
Հանդիպման նոր ժամկետների վերաբերյալ, ըստ արտգործնախարարության, հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի:
Ավելի վաղ արտգործնախարարությունը հաղորդել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն հունիսի 12-ին Վաշինգտոնում։
Այսօր ադրբեջանական «Թուրան» գործակալության թղթակիցը, վկայակոչելով ամերիկյան դիվանագիտական գերատեսչության իր աղբյուրը, հայտնել էր, որ Միրզոյան-Բայրամով հանդիպումը կարող է հետաձգվել։
«Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը կարող է տեղի ունենալ ոչ հունիսի 12-ին, ոչ էլ նույնիսկ հաջորդ շաբաթ, ինչպես ենթադրվում էր ի սկզբանե», - «Թուրանի» փոխանցմամբ, ասել է դիվանագիտական աղբյուրը, որը նաև հավելել է․ - «Խոսքը բացառապես ժամանակացույցի և լոգիստիկայի մասին է»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ուղիղ բանակցությունները երկարատև խաղաղության հասնելու բանալին են». Վաշինգտոնում սպասում են Միրզոյանին և ԲայրամովինԵրեկ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը հայտարարել էր, որ «անհամբեր սպասում են Վաշինգտոնում բանակցությունների ևս մեկ փուլի հյուրընկալմանը»՝ շեշտելով՝ չի կարող նշել հանդիպման որևէ ժամանակացույց ու ամսաթիվ. - «Ես չեմ պատրաստվում հաստատել կամ որևէ ներքին տեղեկատվություն տրամադրել ժամանակացույցի կամ հնարավոր ամսաթվերի հետ կապված»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Անհամբեր սպասում ենք Վաշինգտոնում բանակցությունների ևս մեկ փուլի հյուրընկալմանը»․ Պատել