Հայաստանն ու Ադրբեջանը պետք է փորձեն գտնել փոխադարձ ընդունելի լուծում․ Լուկաշենկո

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է փորձեն գտնել փոխադարձ ընդունելի լուծում՝ հակամարտությունը հաղթահարելու համար, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ հանդիպելով ՀԱՊԿ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ։

«Համբերություն և փորձեր՝ գտնելու հարցի լուծում, որը ձեռնտու կլինի և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին»,- ասել է Բելառուսի նախագահը։

ՀԱՊԿ նիստը մեկնարկել է այսօր։ Երեկ Մինսկ է մեկնել նաև Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արմեն Գրիգորյանը մեկնում է Մինսկ, որտեղ հնարավոր է քննարկի Ռուսաստանից զենք ստանալու հարցը