Վերին Լարսի երթևեկելի նոր գոտիների վերակառուցումը նախատեսված է ավարտել մինչև հունիսի 15-ը․ Միշուստին

Վերին Լարսի անցակետում աշխատանքները ծրագրվում է ավարտել մինչև հունիսի 15-ը, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։

Ըստ նրա՝ խոսքը ևս չորս ճանապարհագծի մասին է։

Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատարը նշել է, որ կլինեն 39 երթևեկելի գոտիներ, որոնցից 15-ը բեռնափոխադրումների համար. - «Մինչ վերակառուցումը մենք հասել էինք ռեկորդային՝ օրական 1200 բեռնատար երկու ուղղություններով և 3500 մարդատար մեքենա։ Հիմա ակնկալում ենք, որ եթե 1200 էր, ապա բեռնափոխադրման ցուցանիշն օրական 1500 պետք է հասնի։ Իրականում Վերին Լարսը, թեկուզև վերանորոգման և վերակառուցման պայմաններում, ամենաակտիվ անցակետն է ընդհանրապես»։

Նիկոլ Փաշինյանը, որ հանդիպման սկզբում անհանգստություն հայտնել է Վերին Լարսի մաքսակետի թողունակության համար, նշել է, որ սա շատ կարևոր տեղեկություն է ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի համար։

«Եվ սա նաև կարևոր նրբություն է, որը մեծապես կխրախուսի մեր տնտեսական հարաբերությունների հետագա զարգացումը», - արձագանքել է նա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արդյունավետ կլինե՞ն հայկական բեռների ծովային փոխադրումները դեպի Ռուսաստան. բեռնափոխադրողների կարծիքները տարբեր են