ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երեկ հատուկ նիստ է հրավիրել՝ նվիրված Կախովկա հիդրոէլեկտրակայանի փլուզման և Դնեպրի տակ գտնվող գյուղերի ու քաղաքների հեղեղման հետ կապված։
Նիստը գումարվել է Ուկրաինայի նախաձեռնությամբ, որը պնդում է, թե այն դիտավորյալ պայթեցրել են ռուս զինվորականները, որոնց վերահսկողության տակ է եղել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պայթյուն Կախովկա ՀԷԿ-ում․ Ուկրաինայից և Ռուսաստանից փոխադարձ մեղադրանքներ են հնչումՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչը ասել է, որ «Կիևի ռեժիմն» է պայթեցրել և դա արել է, մասնավորապես, ուժերը վերախմբավորելու համար։
Ուկրաինայի ներկայացուցիչն արձագանքել է՝ ասելով, որ Ռուսաստանը «թավալվում է սեփական ստերի ցեխի մեջ»։
Ուկրաինայի դիրքորոշումը պաշտպանել է Լատվիայի դեսպանը, ով հանդես է եկել բոլոր երեք բալթյան երկրների անունից։
ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչի տեղակալը Անվտանգության խորհրդի նիստից առաջ լրագրողներին ասել է, որ Միացյալ Նահանգները դեռևս վստահ համոզմունք չունի տեղի ունեցածի կապակցությամբ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիևը և Մոսկվան միմյանց են մեղադրում Կախովկայի ՀԷԿ-ի պայթեցման համար