Հունիսի 6-ին, ժամը 11:00- 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի կենտրոնական, արևելյան և հարավ-արևելյան ուղղութուններում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ, հայտնում է Արցախի պաշտպանության բանակը:
Ըստ հաղորդագրության, հայկական կողմը կորուստներ չունի։
Հրադադարի խախտումների մասին, Պաշտպանության բանակի փոխանցմամբ, հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Բաքուն այս հաղորդումը դեռևս չի մեկնաբանում:
Ադրբեջանի ռազմական գերատեսչությունն այսօր ավելի վաղ Արցախի պաշտպանության բանակին մեղադրել էր շփման գծի մի շարք հատվածներում ամրաշինական աշխատանքներ իրականացնելու համար։ Ստեփանակերտից հերքել են այս հայտարարությունները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի ՊՆ-ն հերթական անգամ խեղաթյուրում է իրականությունը․ ԼՂ ՊՆ