Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները այսօր՝ ժամը 15:45-ին, կրակ են բացել Կախակնի հատվածում (Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում) ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ, հաղորդում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։
Հայկական կողմը, ըստ ՊՆ հաղորդագրության, կորուստներ չունի:
Ժամը 17:00-ի դրությամբ առաջնագծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է:
Բաքուն չի մեկնաբանել այս հաղորդումը։