Իրանի իշխանությունները ցուցադրել են «Ֆաթթահ» գերձայնային բալիստիկ հրթիռը, որը համարվում է իր տեսակի մեջ առաջին իրանական արտադրության զենքը։
Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ, զենքի ցուցադրությանը մասնակցել է նախագահ Էբրահիմ Ռաիսին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Հոսեյն Սալամին, օդատիեզերական ուժերի հրամանատար գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի մշակած այդ սպառազինությունը, ինչպես հաղորդվում է, գործում է արագ և ի վիճակի է մանևրել ինչպես երկրագնդի մթնոլորտային շերտի ներսում, այնպես էլ դրանից դուրս։
Իրանցի մասնագետների պնդմամբ, նոր հրթիռը կարող է հաղթահարել ինչպես սովորական հակաօդային պաշտպանության համակարգերն, այնպես էլ խիստ թանկարժեք այն համակարգերը, որոնք նախատեսված են մթնոլորտային շերտից այն կողմ թռչող հրթիռների խոցման համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրամիությունը սանկցիաների կենթարկի Իրանին՝ ռուսներին ԱԹՍ-ներ տրամադրելու համար