«Արցախցիները հանգիստ անցնում են Հակարիի կամրջի ադրբեջանական անցակետով». Բաքվի լրատվամիջոցներն են այս վերնագրով կադրեր տարածում, որոնցում նաև կանայք, երեխաներ են անձնագրային ստուգման հերթում։
Ի դեպ, սա արդեն երկրորդ տեսանյութն է։ Մի տարբերություն կա՝ առաջինում ադրբեջանցի տղամարդիկ են անցակետի խցիկում, հիմա կանայք են։
«Ու էդ անցակետ կոչվածն Արցախի ժողովրդի համար անընդունելի է և սա մեկ հոգու կարծիք չէ, երկու հոգու կարծիք չէ, սա համընդհանուր մեր ժողովրդի կարծիքն է», - «Ազատությանն» ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Արցախի օմբուդսմենը շեշտում է՝ Ադրբեջանը ուզում է բարեկիրթ երևալ և ցուցադրել, թե հենց սա է ինտեգրումը։
«Սա կատարյալ սուտ ու կեղծիք է, և անձամբ ես էլ, տարբեր հանդիպումների, քննարկումների ժամանակ, սա միշտ ընդգծում եմ՝ անգամ այն հանգամանքը, որ մարդիկ տեղաշարժվում են խաղաղապահների և Կարմիր խաչի ուղեկցությամբ, արդեն իսկ խոսում է, որ խոչընդոտված է ազատ տեղաշարժի իրավունքը», - ասաց Ստեփանյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վերականգնվել է Կարմիր խաչի կողմից հիվանդների տեղափոխումը Արցախից ՀայաստանԿադրերում երևում է նաև արցախցիներին տեղափոխող ռուս խաղաղապահների մեքենան։ Երկու օր առաջ են նրանք վերսկսել Հայաստան գալու կամ Արցախ վերադառնալու հրատապ կարիք ունեցող մարդկանց տեղափոխությունը։ 28 հոգու Հայաստան են բերել, 27 -ին վերադարձրել Արցախ։ Ենթադրվում է, որ նկարահանումը հենց այդ ժամանակ է արվել։
Այս պահին էլ Գորիսի հյուրանոցներում 132 արցախցիներ կա, որ ցուցակագրված սպասում են իրենց հերթին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի կառավարությունը Հակարիի կամրջի անցակետը ներառել է իր պետական սահմանի անցակետերի ցանկումՕմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը շեշտում է՝ մարդիկ պատրաստ են երրորդ կողմի ուղեկցությամբ անցնել ադրբեջանական անցակետով, միայն թե հասնեն իրենց հարազատներին, բայց դա ամենևին չի նշանակում համակերպվել Հայաստան-Արցախ սահմանագծին կանգնած զինված ադրբեջանցիների ներկայության հետ։
Արցախի հանրայինի տեսախցիկն է արձանագրել, թե ինչ ապրումներով են մարդիկ վերադառնում Արցախ։
«Սրտատրոփ սպաում էինք, էն ա որ մտնեինք էստեղ, բայց որ վախենայինք թշնամուց, տենց բան ընդհանրապես չկա», - ասում էր զրուցակիցներից մեկը։
Մեկ այլ արցախցի էլ նշում էր․ - «Գործի առումով գնացել եմ, երկու ամիս մնացել եմ էնտեղ, բայց Աստված հաջողություն է տվել, եկանք հեսա մեր հողին, մեր օջախներին հասնենք, որպեսզի պահենք, բարգավաճենք, մեր հողին տեր լինենք»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ոնց որ տամոժնիայում՝ գրանցում, նկարում, ամեն ինչ անում են, ինչ-որ տեղ ծաղրում են». Մեծ Շենի համայնքապետ