Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Հնդկաստանում տեղի ունեցած ողբերգական երկաթուղային վթարի կապակցությամբ:
Հեռագրում, ըստ վարչապետի աշխատակազմի, մասնավորապես, ասված է. «Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից ցավակցություն և զորակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով շուտափույթ ապաքինում բոլոր տուժածներին:
Այս դժվարին պահին մեր համերաշխությունն ենք հայտնում հնդիկ եղբայրական ժողովրդին և Հնդկաստանի կառավարությանը»։
Հնդկաստանի Օդիշա նահանգի Բալասոր քաղաքում երեկ երեկոյան երեք գնացքների բախման հետևանքով հարյուրավոր զոհեր կան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հնդկաստանում գնացքների բախումից զոհերի թիվն անցել է 280-ը