Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո էլ կշարունակեն պաշտպանել հիմնականում ֆինները, բայց դաշնակիցների հետ միասին, նշել է պաշտպանության ուժերի գլխավոր հրամանատար, հանրապետության նախագահ Սաուլի Նիինիստյոն հրամանագրի մեջ։
Ընդգծվում է, որ «Ֆինլանդիայի ամենանշանակալի ներդրումը ՆԱՏՕ-ի համատեղ զսպման ու պաշտպանության գործում կլինի սեփական տարածքի պաշտպանությունը»։ «Միևնույն ժամանակ մենք պատասխանատվություն ենք կրում ՆԱՏՕ-ի ընդհանուր պարտավորությունների համար և ակտիվորեն մասնակցում ենք դաշինքի զարգացմանը»,- ասված է հրամանի տեքստում։
Փաստաթղթի համաձայն՝ զորակոչը մնում է Ֆինլանդիայի պաշտպանության հիմքը։
Նիինիստյոն ընդգծում է, որ երկրում լայնածավալ աշխատանք է տարվում՝ պետության պաշտպանությունը ՆԱՏՕ-ի կոլեկտիվ պաշտպանությանն ինտեգրելու ուղղությամբ։
Ֆինլանդիան պաշտոնապես անդամակցեց ՆԱՏՕ-ին ապրիլի սկզբին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան սպառնալիք է համարում Ֆինլանդիայի անդամակցումը ՆԱՏՕ-ին ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆինլանդիան պաշտոնապես դարձավ Հյուսիսատլանտյան դաշինքի 31-րդ անդամը