Փաշինյանը մեկնում է Անկարա, Էրդողանի երդմնակալությունը՝ ժամը 18-ին

Փաշինյան-Էրդողան հանդիպում Պրահայում, 6-ը հոկտեմբերի, 2022թ․

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի երդմնակալության արարարողությունը մեկնարկելու է Երևանի ժամանակով ժամը 18։00-ին Անկարայի նախագահական նստավայարում:

Թուրքական կողմի հրավերով՝ Անկարա է մեկնում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ադրբեջանի նախագահը նույնպես մասնակցելու է Էրդողանի երդմնակալության արարարողությանը, սակայն Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին չի հաղորդվել:

Մոտ քսան երկրների առաջնորդներ են մեկնում Անկարա, երդմնակալության արարարողությանը կմասնակցի նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Ռուսաստանը միջոցառմանը ներկայացնելու է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, իսկ Վաշինգտոնը կներկայանա Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանի մակարդակով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քաղաքական ուժերը և՛ ողջունում, և՛ քննադատում են Անկարա մեկնելու վարչապետի որոշումը