Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, հաղորդում է Արցախի պաշտպանության բանակը՝ հերքելով Բաքվի հաղորդումը։
Բաքուն հաղորդել է, թե ՊԲ ստորաբաժանումները հունիսի 2-ի լույս 3-ի գիշերը կրակ են բացել Արցախի Ասկերանի, Շուշիի, Մարտունու և Քարվաճառի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
«Ադրբեջանական կողմը պատասխան գործողությունների է դիմել», - հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Բաքուն նաև Հայաստանի պաշտպանության նախարարությանն է մեղադրել իր դիրքերը գնդակոծելու համար, Երևանը ևս հերքել է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը հերքում է ադրբեջանական դիրքերը գնդակոծելու Բաքվի պնդումը