Քիշնևում կայացած հնգակողմ հանդիպմանն ընդգծվել է ԼՂ հայերի իրավունքների և երաշխիքների ներդրման կարևորությունը, հայտարարում է Ելիսեյան պալատը։
Պաշտոնական Փարիզը հայտնում է՝ Ադրբեջանի նախագահը և Հայաստանի վարչապետը վերահաստատել են 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռք բերված հանձնառությունը սահմանների ճանաչման վերաբերյալ։ «Նրանք վերահաստատել են, որ փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը», - ասված է հայտարարությունում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քառակողմ հանդիպման հայտարարությունում երկու կարևոր արձանագրում կա«Եվրոպացի առաջնորդները կոչ են արել Երևանին ու Բաքվին հավատարիմ մնալ իրենց ստանձնած բոլոր պարտավորություններին, մասնավորապես՝ հնարավորինս կարճ ժամկետներում ազատ արձակել ռազմագերիներն: Նրանք նաև ընդգծել են Եվրամիության դիտորդական առաքելության կարևորությունը՝ ի նպաստ Հայաստանի», - ասված է Ելիսեյան պալատի հայտարարությունում։
Նշվում է, որ «կողմերն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխիքների ներդրման կարևորությունը»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանն, ընդհանուր առմամբ, օգտակար է համարում քիշնևյան քննարկումները