ԱՄՆ պետքարտուղարությունը կարևորում է Երևանի ու Բաքվի միջև բաց երկխոսությունն՝ առաջընթաց գրանցելու համար, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»՝ վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյային, ով չի ցանկացել հրապարակել իր անունը։
«Ոգևորված ենք շարունակական ներգրավվածությամբ և առաջընթացով, որն առկա է խաղաղության համաձայնագրի շուրջ կողմերի միջև բանակցություններում, այդ թվում՝ Քիշնևում տեղի ունեցած առաջնորդների հանդիպումը։ Բաց երկխոսությունը կարևոր է առաջընթացի համար՝ ներառյալ հեռանկարների լիարժեք ըմբռնումը: Կշարունակենք խրախուսել երկխոսությունը և աջակցել կողմերին, երբ նրանք աշխատում են երկարատև և արժանապատիվ խաղաղության հասնելու համար»,- ասել է պաշտոնյան։
Երեկ Քիշնևյան բանակցություններից հետո հայ համայնքի հետ հադնիպման ժամանակ վարչապետ Փաշինյանը տեղեկացրեց՝ որ հունիսի 12-ին Վաշինգտոնում սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանն, ընդհանուր առմամբ, օգտակար է համարում քիշնևյան քննարկումները