«Մոսկվան և Անկարան այժմ համաձայնեցնում են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների առաջիկա հանդիպման ժամկետներն ու վայրը», - այսօր, լրագրողների հետ զրույցում, հայտարարել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Իրոք, երբ Պուտինը զանգահարել էր Էրդողանին և շնորհավորում էր նրան ընտրություններում տարած հաղթանակի առթիվ, նախագահները հաստատել են տեսանելի ապագայում երկկողմ հանդիպում անցկացնելու մտադրությունը։ Որտեղ այն կկայանա և երբ դեռ պետք է համաձայնեցնել՝ հաշվի առնելով երկու նախագահների աշխատանքային գրաֆիկները», - նշել է Պեսկովն՝ ընդգծելով, որ «առկա է ըմբռնում, որ մենք նախապատրաստվում ենք նման հանդիպման»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտին-Էրդողան հեռախոսազրույց է կայացել