Այսօր Թբիլիսի է վերադարձվել Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում զոհված ևս մեկ վրաց կամավորի դի։
«Ազատության» վրացական ծառայության տեղեկություններով՝ խոսքը 45-ամյա Վախթանգ Բարաբաձեի մասին է, որը զոհվել է Բախմուտի մերձակայքում՝ ռուսական կողմի հրետակոծության հետևանքով։
Վրացական աղբյուրների փոխանցմամբ, Բարաբաձեն զոհվել էր դեռ ապրիլի սկզբին, սակայն, ուկրաինական կողմին նրա մարմինը հաջողվել էր մարտի դաշտից դուրս բերել միայն մայիսի 24-ին։
Ընդհանուր առմամբ, 2022 թվականի փետրվարից ի վեր Ուկրաինայում ավելի քան 40 վրաց կամավոր է զոհվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայում ռուսական ուժերի դեմ կռվող վրացի կամավորները կարող են զրկվել Վրաստանի քաղաքացիությունից