Կրեմլն ակնկալում է, որ Թուրքիայում նախագահական ընտրություններից հետո ռուս-թուրքական, այդ թվում՝ էներգետիկ համատեղ ծրագրերի իրականացման բարձր դինամիկան կշարունակվի։
Այս մասին այսօր ասել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Արդեն բավականին բարձր դինամիկա կա մեր համատեղ նախագծերի իրականացման գործում: Իհարկե, մենք ակնկալում ենք, որ դա կշարունակվի, քանի որ դրված նպատակներն իսկապես շատ հավակնոտ են»,- ասել է Պեսկովը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նախնական տվյալներով՝ Էրդողանը վերընտրվել է քվեների 52 տոկոսով