Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան գրառմամբ շնորհավորել է Ռեջեփ Էրդողանին Թուրքիայի նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
«Ակնկալում եմ շարունակել համատեղ աշխատանքը՝ մեր երկրների միջև հարաբերությունների լիարժեք նորմալացման ուղղությամբ», - գրել է Փաշինյանը:
Քվեարկության նախնական արդյունքներով՝ Էրդողանը հաղթել է երկրորդ փուլում՝ ստանալով քվեների շուրջ 52 տոկոսը:
Հայ - թուրքական կարգավորման գործընթացը վերջին շաբաթներին հետընթաց է արձանագրել. Երևանում «Նեմեսիս» հուշարձանի տեղադրման պատճառաբանությամբ Թուրքիան արգելել է հայկական ավիաընկերությունների տարանցիկ թռիչքները իր օդային տարածքով՝ զգուշացնելով նոր հետևանքներով, եթե արձանը չապամոնտաժվի:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նախնական տվյալներով՝ Էրդողանը վերընտրվել է քվեների 52 տոկոսով