Պաշտպանության նախարարությունը հրապարակեց որոնվող զինծառայողների անունները

Մայիսի 26-ի ժամը 19:00-ից որոնվող, մարտական հենակետեր սնունդ մատակարարող 2 զինծառայողներն են Հարություն Յուրիկի Հովագիմյանը և Կարեն Աշոտի Ղազարյանը, հայտնում է Պաշտպանության նախարարությունը:

Հայաստանի ռազմական գերատեսչությունը հայտնում է, որ Ադրբեջանի կողմից նրանց ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ տարվում է լայնածավալ աշխատանք։

Ավելի վաղ Ադրբեջանի գլխավոր դատախազությունն էլ հայտնել է, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին բերման ենթարկված զինծառայողների դեմ քրեական գործ է հարուցվել՝ ահաբեկչություն և ապօրինի մաքսանենգություն հոդվածով։