Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ճեպազրույցում ի շարս այլ հարցերի անդրադարձել է նաև երեկ Կրեմլում տեղի ունեցած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը:
«Երեկ նախագահ Վլադիմիր Պուտինը, նախագահ Իլհամ Ալիևը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվածություն են ձեռք բերել և պրոֆիլային փոխվարչապետերին հանձնարարել են հանդիպել Մոսկվայում ու կարգավորել մնացած խնդիրները»,- նշել է Պեսկովը:
Նրա խոսքով, պետությունների ղեկավարներն ունեն այդ «մնացած խնդիրների» կարգավորման ըմբռնում և աշխատանքային մակարդակում այլևս չեն լինի նոր արհեստական խոչընդոտներ:
«Ժամանակի հետևից ոչ ոք չի ընկնում: Փոխվել են շատ հանգամանքներ: Հայեցակարգային առումով հանգամանքների փոփոխությունն ընձեռում է տեսանելի հեռանկարում խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորություն»,- ասել է Կրեմլի խոսնակը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումն ավարտվել է առանց համատեղ հայտարարության, կողմերը որևէ փաստաթուղթ չեն ստորագրել