Ուկրաինայի Զինված ուժերի հաղորդմամբ, երեկ ժամը 22:00-ին սկսվել է հերթական հարձակումը և տևել մինչև այսօր ժամը 05:00-ն:
«Այս անգամ հակառակորդը հարվածի ուղղությունը տեղափոխել է դեպի արևելք՝ հարձակվելով Ուկրաինայի պաշտպանության բանակի կարևոր ենթակառուցվածքի օբյեկտների և ենթակառուցվացքների վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ուկրաինացի զինվորականների տվյալներով՝ արձանագրվել է ընդհանուր առմամբ տարբեր տեսակի 17 հրթիռ և 31 հարվածային անօդաչու թռչող սարք:
Ուկրաինական կողմը հայտարարում է, որ ոչնչացվել են բոլոր 10 թևավոր հրթիռները, ինչպես նաև 23 Shahed անօդաչու թռչող սարք և 2 օպերատիվ-մարտավարական անօդաչու թռչող սարք՝ Orlan-10 և Merlin-VR։
Միևնույն ժամանակ հարվածային անօդաչու թռչող սարքեր և մի քանի С-300/С-400 հրթիռներ խոցել են Խարկովի և Դնեպրոպետրովսկի շրջանների օբյեկտները, հայտնում է ռազմաօդային ուժերի հրամանատարությունը։ Հարվածի հետևանքները ճշտվում են։
Կիևի քաղաքային ռազմական վարչությունը հայտարարում է, որ գիշերային գրոհը հետ մղելու ընթացքում խոցվել են Ուկրաինայի մայրաքաղաքի ուղղությամբ արձակված բոլոր օդային թիրախները:
Կիևում, ըստ նախնական տվյալների, զոհեր և ավերածություններ չկան։
Վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն հիշեցնում է, որ սա ռուսների կողմից Կիևին հարվածելու արդեն 13-րդ փորձն է՝ վերջին մեկ ամսվա ընթացքում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է և կշարունակվի». Դմիտրի ՊեսկովՍոցցանցերի օգտատերերը հայտնում են, որ Ռուսաստանի Կրասնոդարի մարզում վաղ առավոտյան պայթյուն կամ պայթյուններ են որոտացել։ Տեղի բնակիչները հրապարակված տեսանյութում ենթադրում են, որ հակաօդային պաշտպանությունն է աշխատել, որը կրակել է անօդաչու թռչող սարքի ուղղությամբ։
Օպերատիվ շտաբը հաստատել է Կրասնոդարի կենտրոնում արտակարգ իրավիճակը: Նշվում է, որ պայթյունը լսվել է Մորսկայա փողոցում։ Շենքի տանիք և պատուհաններ են վնասվել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բելգորոդի մարզի 9 բնակավայրեր տարհանվել են