Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի միջև՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված մնացած հարցերի լուծման համար, երեկ լրագրողներին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նրա խոսքով՝ «կողմերը նույն կերպ են ըմբռնում, թե ինչպես պետք է ընթանա ապաշրջափակումը», և այժմ քննարկվում են տեխնիկական մանրամասները։
«Դրանք շատ կարևոր մանրամասներ են, քանի որ խոսքը գնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը հատելու կարգի մասին, այն մասին, թե ինչպես է իրականացվելու սահմանային, մաքսային և այլ տեսակի հսկողություն, սա շատ կարևոր է»,- ասել է Օվերչուկը։
Փոխվարչապետի խոսքով՝ դա կքննարկվի առաջիկա հանդիպմանը։ «Կոնկրետ կխոսենք, թե ինչպես է լինելու հատման կարգը և ինչ ընթացակարգեր են լինելու»,- հայտարարել է Օվերչուկը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը որոշում են կայացրել ստեղծել փորձագիտական ենթախմբեր ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների փորձագիտական ենթախմբերը ձևավորվել են