Միլանի «Ինտեր» ակումբը երկրորդ տարին անընդմեջ նվաճեց ֆուտբոլի Իտալիայի գավաթը՝ Coppa Italia-ն:
Չորեքշաբթի երեկոյան Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում կայացած եզրափակիչում «Ինտեր»-ը 2:1 հաշվով առավելության հասավ Ֆլորենցիայի «Ֆիորենտինա»-ի նկատմամբ:
«Ինտեր»-ի առաջատար խաղացողներից Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը եզրափակիչ հանդիպմանը հայտավորված էր, սակայն մնաց պահեստայինների նստարանին՝ ակներևաբար ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի մրցաշարի կիսաեզրափակիչ վերջին խաղի ժամանակ ստացած վնասվածքի պատճառով:
Իտալիայի առաջնությունում՝ Սերիա Ա-ում, «Ինտեր»-ը մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:
Հունիսի 10-ին Ստամբուլում միլանյան ակումբը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում կխաղա անգլիական «Մանչեսթր Սիթի»-ի հետ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Չեմպիոնների լիգայի եզրափակիչում կհանդիպեն «Ինտեր»-ը և «Մանչեսթր Սիթի»-նՀենրիխը վաստակել է եզրափակիչում խաղալու հնարավորությունը. Սիմոնե ԻնձագիՄխիթարյանի «Ինտեր»-ը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ