Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը կմասնակցի հունիսի 1-2-ը Հարավաֆրիկյան Հանրապետության օրենսդրական մայրաքաղաք Քեյփթաունում կայանալիք BRICS-ի արտգործնախարարների ժողովին: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան:
BRICS կազմակերպության անդամներն են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը:
Զախարովայի փոխանցմամբ` կազմակերպության արտգործնախարարները կքննարկեն միջազգային օրակարգի հրատապ թեմաները:
«Հատուկ ուշադրություն կհատկացվի այս տարվա օգոստոսի 23-24-ը կայանալիք «հնգյակի» գագաթնաժողովի կազմակերպման հարցերին», - ասել է խոսնակը:
Արտգործնախարարների ժողովին հրավիրյալների կարգավիճակով կմասնակցեն նաև մի շարք զարգացող երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինին ձերբակալելու հնարավորություն կարող է լինել օգոստոսին «Բրիկս»-ի գագաթնաժողովին. դատավոր Մարկ Ուոլֆ