Ավելի քան 4-ժամանոց ասուլիսի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ հրապարակայնորեն պնդեց, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, «ինչը շատ կարևոր առաջին քայլ է»: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Եվրոպայի և Եվրասիայի գրասենյակի ադմինիստրատորի օգնական Էրին Էլիզաբեթ ՄըքՔին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների ենթահանձնաժողովի լսումների ժամանակ:
Այս պնդումը շատ ներառական է, ասել է ՄըքՔին՝ խոսելով հայ - ադրբեջանական հարաբերությունների մասին։
«Մենք սպասում ենք Ադրբեջանի պատասխանին, բայց սա առաջընթաց է», - ընդգծել է ամերիկացի դիվանագետը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս. Նիկոլ Փաշինյան